Գումարով կհզորացնեն հրդեհի վաղ նախազգուշացման համակարգերը:
Ռուսական «Տրաս» հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլար՝ անտառային հրդեհները առավել արագ կանխելու համար: Պայմանագիրը ստորագրել են բնապահպանության նախարարը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչը: Գումարով կհզորացնեն հրդեհի վաղ նախազգուշացման համակարգերը: Կգնեն անօդաչու սարքեր՝ հրդեհի տարածքները դիտարկելու համար, հրդեհը արագ մարելու նոր տեխնիկա: Փրկարարները նոր, կրակից պաշտպանող համազգեստներ կստանան: Այս ծրագիրը կշարունակվի մինչև 2020 թվականը: ՄԱԿ-ը Խոսրովի արգելոցի աշխատակիցներին նվիրել է ժամանակակից և հզոր կապի միջոցներ: