Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկու օրով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկու օրով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել էին, որ Համայն Ռուսիո Պատրիարքի միջնորդությամբ՝ Գարեգին երկրորդը կհանդիպի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեի հետ՝ քննարկելու հարցեր ղարաբաղյան հակամարտության ու տարածաշրջանի խաղաղության մասին: