Ուզի Չավուշօղլուն, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով. Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը այսպես է արձագանքել հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ուզի Չավուշօղլուն, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով. Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը այսպես է արձագանքել հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Չավուշօղլուն ասել էր, թե Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին միասնաբար հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերով: Սա դեմ է բանակցային տրամաբանությանը՝ կարծում է Շարմազանովը: