Նահանգի վարչական կենտրոն Սիանում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ քննարկել է հայ-չինական բանակցությունների մանրամասները:
Շարունակվում է Պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Չինաստան: Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Շանսի նահանգում։ Շանսին շուրջ 35 միլիոն բնակչություն ունի: Նահանգի վարչական կենտրոն Սիանում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ քննարկել է հայ-չինական բանակցությունների մանրամասները: Զրուցակիցները համոզված են, որ այս այցը կխթանի պաշտպանական ոլորտում երկու բարեկամ երկրների փոխգործակցությունը: