Հայ Դատի հանձնախումբը հետապնդելու է նաև Արցախի անկախության, արտաքին ճակատում Հայաստանի պետականության ամրապնդման նպատակները:
Ցեղասպանության ճանաչման ու հատուցման հարցերից բացի Հայ Դատի հանձնախումբը հետապնդելու է նաև Արցախի անկախության, արտաքին ճակատում Հայաստանի պետականության ամրապնդման նպատակները: Այս մասին խոսել են Լիբանանում՝ «Հայ դատի մարզերը և մարտահրավերները» խորագրով երկօրյա խորհրդաժողովում: Կենտրոնական համաժողովը կանցկացնեն Երևանում։