Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին և Ալահշուքյուր Փաշազադեին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու միջնորդը՝ Համայն Ռուսաստանի Պատրիարքն է:
Մեր տարածաշրջանում խաղաղության, նաև ղարաբաղյան հակամարտության հարցերի քննարկման օրակարգով առաջիկայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին և Ալահշուքյուր Փաշազադեին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու միջնորդը՝ Համայն Ռուսաստանի Պատրիարքն է: Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվության տնօրենի՝ հանդիպումը նախնական տվյալով սպասվում է սեպտեմբերի 8-ին՝ Մոսկվայում: