Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Սերժ Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների ղեկավարները կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ գործակցության օրակարգի առանցքային հարցեր, կանդրադառնան Սերժ Սարգսյանի մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ համագործակցության հարցերին: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: