Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն գործակցության օրակարգի առանցքային հարցեր:
Աշխատանքային այցով ՀՀ նախագահը վաղը կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի Ռուսաստանի պաշտոնակցի հետ: Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն գործակցության օրակարգի առանցքային հարցեր, կանդրադառնան Նախագահ Սարգսյանի՝ այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում գործակցության զարգացման հեռանկարին: Նախատեսվում է, որ ռազմավարական երկրների նախագահները կանդրադառնան նաև արցախյան հարցի կարգավորմանը: