Օրակարգում Իրանի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի նախագծերի և ԵՏՄ անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակների ապահովման պայմանագրի հարցերն են:
Աստանայում այսօր մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը:
Օրակարգում Իրանի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի նախագծերի և ԵՏՄ անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակների ապահովման պայմանագրի հարցերն են, նաև ԵԱՏՄ երկրներում ազգային և միջազգային վարորդական վկայականների փոխճանաչման հարցերը՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով: