Հուլիսի 20-ին նրանք գնացել էին գյուղ՝ առաջին օգնության, անվտանգության դասընթացներ անցկացնելու բնակիչների համար:
Չինարի գյուղի գնդակոծության ժամանակ ադրբեջանական կրակին պատանդ են դարձել Կարմիր խաչի ներկայացուցիչները: Հուլիսի 20-ին նրանք գնացել էին գյուղ՝ առաջին օգնության, անվտանգության դասընթացներ անցկացնելու բնակիչների համար: Նրանցից մեկը՝ 17-ամյա Աղասին, մոտ երկու ժամ իրեն հետապնդող ադրբեջանական դիպուկահարից թաքնվել է տապանաքարի հետևում: