Խորհրդարանում այսօր լսել են Արտաքին գերատեսչության ղեկավարին:
Խորհրդարանում այսօր լսել են Արտաքին գերատեսչության ղեկավարին: Ի դեպ, Նալբանդյանը չի բացառել առաջիկայում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումը: «Ռիա Նովոստին» նույնիսկ ամսաթիվ է նշում՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Նալբանդյան - Մամեդյարով հանդիպումը հնարավոր է կայանա հուլիսի 11-ին՝ ավստրիական Մաուերբախ քաղաքում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: