Մի քանի օրից Հայաստանում կմեկնարկի ամառային զորակոչը:
Մի քանի օրից Հայաստանում կմեկնարկի ամառային զորակոչը: Պետք է բացառել կոռուպցիան, ապահովել թափանցիկություն ու արդարություն. Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստին պահանջել է Պաշտպանության նախարարը: Վիգեն Սարգսյանը հորդորել է հատուկ վերահսկել բժշկական հանձնաժողովների աշխատանքը. վատառողջ երիտասարդների զորակոչը պետք է բացառել, հայտնաբերել կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով բանակից խուսափողներին, պատժել մեղավորներին: