Ուղիղ մեկ շաբաթ է՝ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
«Մուրացան» կենտրոնական զինվորական հոսպիտալում գիտակցության է եկել հունիսի 17-ին Արցախում վիրավորված զինծառայող Յուրի Զաքարյանը: Ուղիղ մեկ շաբաթ է՝ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Օրակարգի հետ զրույցում հարազատները փոխանցել են, որ զինծառայողը ուշքի է եկել: Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետն էլ հաստատել է տեղեկությունն ու ավելացրել, որ վիրավոր զինվորը ինքնուրույն է շնչում: