Հունիսի 24-ին զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով տուժած 12 զինծառայողից 8-ը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական հոսպիտալ:
Հունիսի 24-ին զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով տուժած 12 զինծառայողից 8-ը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական հոսպիտալ: Բուժզննումից հետո նրանցից 1-ի վիճակն գնահատում են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: Սրունքի կոտրվածքով մեկ զինծառայող կվիրահատվի: Պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը չի բացառել, որ կարող է վիրահատվել ևս մեկ տուժած: Հիշեցնեմ՝ պատահարը տեղի է ունեցել Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին: Զինծառայողները նախ տեղափոխվել են Վարդենիսի հոսպիտալ: Հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ առավել թեթև վնասվածքներով մյուս չորս զինծառայողների վիճակը բավարար է: Նրանք բուժումը կշարունակեն տեղում: