«Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաև հայ մայրերով, իսկ այսօր նորացող մեր հայրենիքը ուժեղ և առաջադեմ է առավելապես ձեզնով: Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում և անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաև գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան»:
Հայաստանն այսօր տոնում է մայրության և գեղեկցությանը օրը: Այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել պետության ղեկավարը: Սերժ Սարգսյանը գրել է․ «Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաև հայ մայրերով, իսկ այսօր նորացող մեր հայրենիքը ուժեղ և առաջադեմ է առավելապես ձեզնով: Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում և անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաև գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան»:
Նախագահ Սարգսյանը ուղերձում ընդգծել է՝ որպես պետություն և հասարակություն, Հայաստանը մտնում է փոփոխությունների և զարգացման կարևորագույն փուլ. «Այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը»,- նշվում է նախագահի շնորհավորական ուղերձում: