Հայաստանն այս տարի, միայն որպես բյուջետային աջակցություն, 17 մլն եվրո կստանա Եվրամիությունից: Գումարը դրամաշնորհ է և ծախսվում է երկրի տարբեր ծրագրերի համար՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի կայացումից մինչև փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորում:
Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանի՝ ՓՄՁ ԶԱԿ-ն արդեն իսկ մի քանի հայտ է պատրաստել, մեկի համար ֆինանսներ ստացել «Կոսմո»-ից: