Ջրամբարի կառուցումից հետո Արարատյան դաշտի 7500 հա տարածք հուսալի ոռոգում կունենա, կխնայվի Սևանի ջուրը, ոռոգման վրա ծախսվող հոսանքի փողը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Երկրի ղեկավարի մասնակցությամբ Վեդիում անկախ Հայաստանի պատմության մեջ կառուցվող առաջին ջրամբարի հիմնարկեքն էր: Ջրամբարի կառուցումից հետո Արարատյան դաշտի 7500 հա տարածք հուսալի ոռոգում կունենա, կխնայվի Սևանի ջուրը, ոռոգման վրա ծախսվող հոսանքի փողը:
Հանրապետության նախագահն այցելել է նաեւ Մասիսի երիտասարդական կենտրոն: Այն ամենօրյա ժամանցի վայր է դարձել 120 մասիսցի պատանիների համար: «Ամենակարևորը փողոցից կտրվում, ազատ ժամանակը օգտակար գործի վրա ենք ծախսում»,- նախագահ Սարգսյանին պատմել են կենտրոնի երիտասարդները: