Տպավորիչ են թվերը հատկապես Այ-Թի ոլորտի համար, իսկ ոսկերչության ոլորտում աճը եռակի է՝ ընդ որում հպարտանու և գլուխ գովելու առանձին առիթ ունենք՝ հոլիվուդյան հայտնի դեմքերն են Հայաստանում արտադրված զարդերին նախապատվություն տալիս:
Որքան էլ, որ անսպասելի է նախընտրական շրջանի համար՝ երկրում տնտեսությունը թևակոխում է վերելքի փուլ: Կարեն Կարապետյանի կաբինետը անցյալ շաբաթ տնտեսության աշխուժացումը թվերով ներկայացրեց՝ տարվա առաջին երկու ամսում՝ 6 ու կես տոկոս աճ արձանագրելով:
Միայն ներքին առևտրի ծավալը մոտ 10-ը տոկոսով է աճել: Մարդիկ վստահ են դարձել վաղվա օրվա հանդեպ եւ գումար են ծախսում: Տպավորիչ են թվերը հատկապես Այ-Թի ոլորտի համար, իսկ ոսկերչության ոլորտում աճը եռակի է՝ ընդ որում հպարտանու և գլուխ գովելու առանձին առիթ ունենք՝ հոլիվուդյան հայտնի դեմքերն են Հայաստանում արտադրված զարդերին նախապատվություն տալիս: