Գործարարի կյանքը հեշտացնելու ճանապարհին՝ հերթական նորամուծությունն է մշակել պետեկամուտների կոմիտեն:
Գործարարի կյանքը հեշտացնելու ճանապարհին՝ հերթական նորամուծությունն է մշակել պետեկամուտների կոմիտեն: Արտահանող բիզնեսին շուտով ավելացված արժեքի հարկը կվերադարձվի հաշված օրերի ընթացքում: Խոսքը մինչև 20 մլն դրամի հայտերի մասին է: Դրանք, պարզվում է, բավականին շատ են. ավելացված արժեքը հետ ուզող 563 դեպքից 324-ում՝ գործարարի եհտ պահանջած գումարը մինչև 20 մլն է: Հարցն առայժմ քննարկվել է ՊԵԿ-ի հասարակական խորհրդի նիստում: