Ընկերությունը սկզբնական շրջանում վահանակները կմատակարարի ներքին շուկային, հետո նաև կարտահանի:
Հայաստանն արդեն այս ամառ կսկսի առաջին արևային վահանակների արտադրությունը։ Ձեռնարկությունը կլինի եզակի մեր տարածաշրջանում։ Առաջին փուլում շուրջ 315 մլն դրամի ներդրում կարվի, կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։
Ընկերությունը սկզբնական շրջանում վահանակները կմատակարարի ներքին շուկային, հետո նաև կարտահանի: Կառավարությունը «ՊՐՈՖՊԱՆԵԼ» ընկերությանն ազատել է ներմուծվող սարքավորումների, հումքի և նյութերի մաքսատուրքից: