22-ամյա Չինգիզ Գուրբանովը վնասազերծվել էր անցած
22-ամյա Չինգիզ Գուրբանովը վնասազերծվել էր անցած տարեվերջին, Չինարիի մոտ, ադրբեջանական դիվերսիայի ժամանակ: Դիակի հանձնումը տեղի է ունեցել Կարմիր Խաչի միջնորդությամբ, Իջևան-Ղազախ սահմանագոտում: Պաշտոնական հաղորդագրությունը պարզաբանում է՝ Ազգային անվտանգության ծառայության հարուցած քրեական գործի շրջանակում դատաբժշկական փորձաքննության ընթացքում վերացել է ադրբեջանցու դիակը պահելու անհրաժեշտությունը: