Նախագահ Ռոհանին առանձնահատուկ համագործակցության հնարավորություն է տեսնում Հայաստանի հետ՝ պայմանավորված մեր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքով։
Այս շաբաթ Հայաստանը հյուրընկալեց տարածաշրջանի հզոր պետություններից մեկի՝ մեր ռազմավարական գործընկեր Իրանի նախագահին, ինչը բազմաբևեռ ազդեցություն ունեցավ նաև մեր մյուս հարևանների համար: Վերլուծաբաններն այս այցը համարեցին պատասխան քայլ ադրբեջանա-իսրայելական մերձեցմանը:
Նախագահներ Սարգսյանն ու Ռոհանին ևս մեկ անգամ ամրագրեցին՝ Արցախի հարցում մեր դիրքորոշումները չեն տարբերվում, խնդիրը ռազմական լուծում չունի: Իրանի հետ հստակ ու հավասարակշռված քաղաքական հարաբերություններ ունեցող մեր պետության համար ոչ պակաս կարևոր էր այցի տնտեսական բաղադրիչը: Նախագահ Ռոհանին առանձնահատուկ համագործակցության հնարավորություն է տեսնում Հայաստանի հետ՝ պայմանավորված մեր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքով։