Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ գործող հատուցման համակարգը, որն աջակցություն է ցուցաբերում զինծառայողներին և նրանց ընտանիքներին, ոչ լիարժեք է, ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներից և անհրաժեշտ է նոր համակարգ:
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հատուցման համակարգ» ստեղծելու որոշման նախագիծը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ գործող հատուցման համակարգը, որն աջակցություն է ցուցաբերում զինծառայողներին և նրանց ընտանիքներին, ոչ լիարժեք է, ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներից և անհրաժեշտ է նոր համակարգ: Այն կկառավարի հասարակության նվիրաբերած միջոցները՝ անհրաժեշտության դեպքում ստացված հանգանակությունները փոխանցելով զինծառայողներին և նրանց ընտանիքներին:
Նաև յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի աշխատավարձից կգանձվի 1000 դրամ՝ վերոնշյալ կարիքների համար: Սա, Վիգեն Սարգսյանի խոսքով, ոչ թե սոցիալական, այլ պաշտպանական ծրագիր է ու նաև պարտադիր, քանի որ, ըստ նրա, պաշտպանված երկրում ապրելու բանաձևերից է: Օրինագիծը կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում: