Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 31-ը էապես չի փոխվի, իսկ սեպտեմբերի 1-2-ը կնվազի 2-4 աստիճանով։
Ամռան վերջին օրերին Հայաստանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, սակայն աշնան առաջին օրերն արդեն տեղումնառատ կլինեն: «Հայպետհիդրոմետը» հաղորդում է, որ սեպտեմբերի 1-ից մարզերում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ։ Երևանում աշնան առաջին երկու օրը ևս կանխատեսվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն։ Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 31-ը էապես չի փոխվի, իսկ սեպտեմբերի 1-ից 2-ը կնվազի 2-ից 4 աստիճանով։ Երևանում առաջիկա երեք օրերին կանխատեսվում է 34-36 աստիճան, իսկ սեպտեմբերի 2-ին 30-32 աստիճան ջերմություն: