Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում վաղը՝ մարտի 3-ին, կմեկնարկի նոր հաղորդաշար, որը կկրի «Հայն ու Հայաստանը» խորագիրը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում վաղը՝ մարտի 3-ին, կմեկնարկի նոր հաղորդաշար, որը կկրի «Հայն ու Հայաստանը» խորագիրը:
Յուրաքանչյուր հինգշաբթի Առաջին ալիքի լրագրող-հաղորդավար Տիգրան Դանիելյանն ու հաղորդման ստեղծագործական թիմը հեռուստաֆիլմերով կներկայացնեն հային՝ իր կենցաղով, ապրելու ու ցանկացած անկյունում հայկականը ստեղծելու բացառիկ շնորհով:
Մարդկային պատմությունների, լեգենդների, իրական դեմքերի ու դեռ չբացահայտված հարցերի մասին խոսելով՝ հաղորդումը ներկայացնելու է բոլորիս ծանոթ ու անծանոթ Հայաստանն ու հայերին: Հաղորդման առանցքում կլինեն սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդը, երկիրը պահող հայն ու նրա երազանքները, դրսում ապրող մեր հայրենակցի միտքն ու ցանկությունները, մեր երկրի ամենացուրտ կետն ու ամենափոքր գյուղը: Ծրագրի հիմնական նպատակն է ցույց տալ հային՝ կյանքի դժվարություններով, սոցիալական խնդիրներով, բայց դրանք լուծելու պատրաստակամությամբ ու աշխատասիրությամբ, վաղվա Հայաստանի հույսով:
Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվելու Հայաստանի ու հայերի անցյալին, ներկային եւ իհարկե ապագայի տեսլականին:
Ծրագիրը Առաջին ալիքի եթերում կարող եք դիտել յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 19:15-ին: