Միության շենքի բացմանը ապրիլի 4-ին մասնակցել է նաեւ երկրի ղեկավարը:
Սփյուռքի բարեգործական ամենահին կազմակերպություններից մեկը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, հայրենիքում ունեցավ իր մշտական հասցեն: Միության նորակառույց շենքի բացմանը ապրիլի 4-ին մասնակցել է նաեւ երկրի ղեկավարը:
Ճարտարապետական ուրույն տեսքով, ժամանակակից ու հարմարավետ դահլիճներով, կրթական, մշակութային ու երիտասարդական նորարար ծրագրերի առաքելությամբ այս կառույցը, պատասխանատուների խոսքով, հավակնում է միավորել Հայաստանն ու Սփյուռքը:
Հինգհարկանի շենքի կառուցման աշխատանքները Մելիք-Ադամյան փողոցում մեկնարկել էին դեռ 2011-ին:
Մանրամասները՝ տեսանյութում