Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթին դիմել է 1040 ուսանող:
Պետությունն օժանդակում է առաջադեմ ուսանողներին եւ մասնակիորեն մարում ուսման վարձը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթին դիմել է 1040 ուսանող, որոնցից 648-ը կրթաթոշակի մասնակի փոխհատուցում է ստացել:
Այս ծրագրով ուսանողներին հատկացվել 80 000-ական դրամ: Միջին հաշվարկով այն ուսման վարձի մոտ 20 տոկոսն է կազմում:
Ուսանողներից մի քանիսին հավաստագրերն անձամբ հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ընդգծել է, որ ուսանողի սոցիալական վիճակը չպետք է խոչնդոտի նրա լիարժեք կրթություն ստանալուն։
Մանրամասները՝ տեսանյութում