Իրականացվել է 34 ծառայողական քննություն, որոնց արդյունքում 9 անձ աշխատանքից ազատվել է:
ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն ամփոփել է 2014-ին կատարած աշխատանքն ու ներկայացրել պատահարների վիճակագրությունը: Նա կարեւոր ձեռքբերում է համարել պատահարների ծանրության գործակցի նվազումը:
Զոհերի թիվը կրճատվել է, վիրավորներինը՝ աճել: Ավելացել է կարգապահական տույժերի քանակը: Իրականացվել է 34 ծառայողական քննություն, որոնց արդյունքում 9 անձ աշխատանքից ազատվել է: Նախորդ տարի ընդհանուր առմամբ աշխատանքից ազատվել է ՃՈ 68 աշխատակից:
Մանրամասները` տեսանյութում