Հայաստանի ազգային օդագնացության ֆեդերացիան օդապարիկը է նվիրել ԱԻՆ-ին:
Հայաստանի ազգային օդագնացության ֆեդերացիայի նվիրած օդապարիկը Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տարբերանշանով ու հեռախոսահամարով այսուհետ օգտագործվելու է հետախուզական թռիչքների, պետական տոների, ինչպես նաեւ հատուկ տեսանկարահանումների ժամանակ:
Փորձարկմանը մասնակցել է նախարար Արմեն Երիցյանը: Նա Հայաստանի ազգային օդագնացության ֆեդերացիայի նախագահին ու գործադիր տնօրենին պարգևատրել է նախարարության պատվոգրերով:
Մանրամասները՝ տեսանյութում