«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնն այս տարի արձանագրեց 12 399 550 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների ընտրած հատուկ ծրագրերին, որոնք կիրականացվեն Հայաստանում և Արցախում:
Անցած տարի ամենամյա 16-րդ հեռուստամարաթոնն արձանագրել էր 22 661 372 դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հիմնադրամի ստեղծման պահից ավելի քան 235 800 000 դոլար միջոցներով կառուցվել է 489 կմ ճանապարհ Հայաստանում և Արցախում, 517 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ, 144 կմ գազատար, 70 կմ էլեկտրական հոսանքի գիծ։ Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ։
Մանրամասները՝ տեսանյութում