Հայաստանի պաշտպանական ու արտաքին քաղաքական գերատեսչությունները միջազգային դիվանագիտական կառույցների հետ միասին մեկ տարի ջանք ու եռանդ չխնայեցին Հակոբի վերադարձն ապահովելու համար:
Նա ընդամենը մեկ տարվա ու մեկ ամսվա զինծառայող էր, երբ հայտնվեց գերության մեջ: Հակոբի գերեվարությունը հայկական բանակի վրա ստվեր գցելու Ադրբեջանի հերթական ապարդյուն փորձն էր: Մինչդեռ Հայաստանում բոլորն էին համոզված, որ Հակոբ Ինջիղուլյանի` երրորդ երկիր տեղափոխվելու ցանկության մասին Բաքվի պնդումները կեղծ էին:
23-ամյա Հակոբը վերստին հայկական բանակի զինվոր է: Ադրբեջանում գերության մեկամյա դժվարությունները ոչ թե վհատել, այլ ուժեղացրել են հայ երիտասարդին՝ ամրապնդելով հայրենիքը պաշտպանելու նրա երազանքն ու գիտակցումը: Զինվորական առօրյային Հակոբն արագ է ընտելացել, արդեն ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ:
Մանրամասները՝ տեսանյութում