Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներն այսուհետև իրենց հանգիստը կարող են անցկացնել բարեկարգված և հարմարավետ «Մալաթիա» պուրակում: Բարեկարգումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով:
Տարոն Մարգարյանի խոսքով՝ բակերի և պուրակների բարեկարգումից և կառուցապատումից բացի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են նաև կրթական և մշակութային օջախները:
Քաղաքապետի հաջորդ կանգառն Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում էր, որտեղ ավարտվել էին հիմնանորոգման աշխատանքները: 2014-ին Երևանում 26 մշակութային օջախներ են վերանորոգվել, քաղաքապետարանի ենթակայության տակ 73 կրթական և մշակութային օջախներ առաջիկա տարիներին նոր գույք և երաժշտական գործիքներ կունենան:
Մանրամասները` տեսանյութում