Բեռլինում կայացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձած Գերմանիայի հավաքականին նվիրված ֆիլմի շնորհանդեսը: Միջոցառման պատվավոր հյուրերից էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Հայ բռնցքամարտիկն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է աշխարհի չեմպիոններ Թոմաս Մյուլերի, դարպասապահ Մանուել Նոյերի և մունդիալի եզրափակչում հաղթական գոլի հեղինակ Մարիո Գյոթցեի հետ արված լուսանկարը: