Երևանում կայացել է «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի» զբոսաշրջային երթուղու պաշտոնական բացումը:
«Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքը» 3 000 կմ երկարություն ունեցող զբոսաշրջային երթուղի է, որը ձգվում է Սալոնիկից (Հունաստան) մինչև Մեղրի (Հայաստան): Սա առաջինն է չորս միջտարածաշրջանային միջոցառումներից: Մյուսներն անցկացվելու են մյուս երեք երկրում: Միջանցքն ընդգրկում է տեղեկատվական վահանակներով և ուղեցույցային ցուցանակներով նշված ավելի քան 150 տեսարժան վայր:
Առաջավոր Ասիան Եվրոպայի հետ կապող առևտրական մայրուղին հայտնի էր «Մետաքսի ճանապարհ» անունով: Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Արտաշատ, այնտեղից էլ` Սև ծովի նավահանգիստները:
Հնի օրինակով՝ նոր երթուղին նույնպես առևտրական և զբոսաշրջային կապերը զարգացնելուն է ուղղված:
Մանրամասները` տեսանյութում