«Իսլամական պետության» զինյալները սպանվել են ամերկյան օդուժի հարվածներից, ինչպես նաև քրդական աշխարհազորի և Իրաքի բանակի հետ բախումներից:
Ահաբեկչական խմբավորման ահագնացող վտանգով խիստ մտահոգվել է նաև ՄԱԿ-ը: Միջազգային խոշորագույն կառույցը զգուշացրել է, որ Քոբանիի անկման դեպքում մի քանի օրվա ընթացքում իսլամիստները կարող են սրի քաշել ավելի քան 12 հազար անմեղ մարդու:
ՄԱԿ-ը նաև Թուրքիային հորդորել է թողնել, որպեսզի քուրդ աշխարհազորի անդամներն անցնեն Սիրիա և օգնեն Քոբանիի ինքնապաշտպանությանը: Իսկ Քոբանիի տարածքի 40 տոկոսն արդեն գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ:
Մանրամասները՝ տեսանյութում