Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անդրադարձել է Գազայի հատվածում իրավիճակին: Նա ընդգծել է, որ տարածաշրջանից չեն հեռանա:
«Գազայի հատվածի վերականգնում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ- ը չի վերացվել, իսկ Գազան ամբողջովին չի ապառազմականացվել: Մենք պահպանում ենք մեր գործողությունների ազատությունը՝ անհրաժեշտության դեպքում որևէ մեկին հարվածելու համար: Դա մեր անվտանգությունն է, դա մեր գոյության հարցն է»,- հայտարարել Է Իսրայելի վարչապետը։
Նա նշել է նաև, որ Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող «Էրեզ» անցակետը չի բացվի՝ չնայած տարածվող լուրերին: Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքականությունը չի փոխվել, և անցակտեը չի բացվի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել, իսկ Գազայի հատվածը չի ապառազմականացվել: