Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գինը շուտով ավելի կնվազի, երբ պատերազմն ավարտվի, քանի որ, ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը չի կարող երկար դիմանալ:
«Կարծումեմ՝ ամեն ինչ լավ է։ Ներգրավված եմ բանակցություններում։ Կարծում եմ՝ շուտով կարող են արդյունքներ լինել»,- հավելել է Թրամփը:
Նրա խոսքով՝ ամերիկյան բանակն իր օրոք ավելի է հզորացել և համալրվել զինատեսակներով:
«Մենք հիանալի վիճակում ենք։ Բայց, ամեն դեպքում, միշտ ավելիի կարիքը կա»,- շարունակել է Սպիտակ տան ղեկավարը:
Լրագրողների հարցին՝ արդյոք Վաշինգտոնը Զելենսկու խնդրանքով Patriot զենիթահրթիռային համակարգի հրթիռներ կփոխանցի Կիևին՝ Թրամփը պատասխանել է՝ դրանք Միացյալ Նահանգներին էլ են պետք: