Լեհաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպան Գեորգի Միխնոյին՝ հուլիսի 30-ի վաղ առավոտյան Լեհաստանի հարավ-արևելքում Տառնավի-Կոլոնիա գյուղի մոտ անհայտ օբյեկտի անկման կապակցությամբ։ Վարշավան օբյեկտը ճանաչել է որպես «Ռուսական X-101 հրթիռ»։
«Դեսպանը բողոքի նոտա է ստացել փոխնախարար Ռոբերտ Կուպիեցկուց», - լրագրողներին ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մաչեյ Վեվյուրը՝ TVP Info-ի ճեպազրույցի ժամանակ։ «Դա շատ կարճ, մասնագիտական հանդիպում էր։ Դեսպանն ընդունել է բողոքի նոտան։ Նման իրավիճակներում ավելի երկար քննարկում չի լինում», - պատասխանել է մամուլի քարտուղարը ռուս դիվանագետի արձագանքի մասին հարցին։