Իտալիան, Շենգենյան կանոնների համաձայն, Եվրահանձնաժողովին ծանուցել է Իսպանիայի հետ ժամանակավոր սահմանային վերահսկողության վերականգնման մասին։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում։
«Իտալիայի կառավարությունը Շենգենյան կանոնների համաձայն Եվրահանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողության ժամանակավոր վերականգնման մասին՝ մինչև 30 օր ժամկետով»,- հայտնել է աղբյուրը։
Նշվում է, որ վերահսկողությունը կվերաբերի Իտալիա ծովային և օդային ճանապարհով ժամանող ուղևորներին, քանի որ Իտալիան և Իսպանիան չունեն ընդհանուր ցամաքային սահման։ Իտալիայի որոշումը կապված է Սեուտա իսպանական էքսկլավ միգրանտների հոսքի աճի ֆոնին սահմանային վերահսկողության ուժեղացման հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև 60 հազար անօրինական ներգաղթյալ է ներխուժել Իսպանիայի աֆրիկյան Սեուտա անկլավ: Փրկարարները ջրից դուրս են բերել առնվազն 34 մարմին։ Օրվա ընթացքում Իսպանիայի և Մարոկկոյի կառավարությունների համատեղ ջանքերով հայրենիք է վերադարձել անօրինական ներգաղթյալների մոտ կեսը:
Սեուտան և Մելիլյան Մարոկկոյից հյուսիս գտնվող իսպանական ինքնավար քաղաքներ են և Աֆրիկայի հետ Եվրամիության միակ ցամաքային սահմանը։ Մոտ 85000-ական բնակիչ ունեցող երկու քաղաքում էլ պարբերաբար գրանցվում է Եվրոպա հասնել ցանկացող միգրանտների սահմանահատման փորձերի աճ, սակայն տեղի ունեցած ներհոսքի մասշտաբն աննախադեպ է եղել։
Սեուտայում տեղի ունեցածի կապակցությամբ մտահոգություն են հայտնել Ֆինլանդիան, Իտալիան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: