ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են՝ իրավիճակը կարգավորելու և լարվածությունը թուլացնելու նպատակով, հատկապես՝ Հորմուզի նեղուցում՝ հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին: Նրա խոսքով՝ Պակիստանը առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի վերացնի բոլոր տարաձայնությունները՝ Իսլամաբադի Փոխըմբռնման հուշագրի և հունիսի 22-ի պակիստանա-կատարական համատեղ հայտարարության ոգով:
Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Ղեշմ կղզու երկու բնակելի շենքերի վրա հարձակման՝ իր օդատիեզերական ուժերը մի քանի հարված են հասցրել Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազային:
ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ հարձակման թիրախ են դարձել ամերիկյան F-35 կործանիչների տեղակայման հարթակն ու տեխնիկական սպասարկման անգարը: Նշվում է, որ երեք ինքնաթիռ ամբողջությամբ ոչնչացվել է, ևս երեքը լուրջ վնասվածքներ են ստացել:
Բացի դրանից՝ ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածի հետևանքով զոհվել են մի քանի ամերիկացի սպաներ, ինչպես նաև տեխնիկական մասնագետներ և սպասարկող անձնակազմ: