Իլհամ Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի X-ի էջի նախագահի գրառումից։
Միացյալ Նահանգները, ըստ Ալիևի, դարձել է ազատության համար պայքարի, անսասան վճռականության և ժողովրդավարության խորհրդանիշ: Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի քաղաքականության շնորհիվ Միացյալ Նահանգները շարունակում է հասնել ուշագրավ հաջողությունների:
Ուրախություն հայտնելով զարգացող ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների կապակցությամբ՝ Ալիևն ընդգծել է, որ բարձր է գնահատում երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը:
«Մենք նաև խոր գնահատանք ենք հայտնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու և տարածաշրջանում կայուն զարգացումը խթանելու Ձեր վճռական ջանքերի համար։ Անցյալ տարի օգոստոսի 8-ին Ձեր նախաձեռնությամբ Սպիտակ տանը կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները մեր տարածաշրջանում ստեղծել են բոլորովին նոր և դրական մթնոլորտ։
Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ։ Ես նաև կցանկանայի հատուկ նշել Ձեր երկրի շարունակական աջակցությունը տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին», որը կապահովի Ասիայի և Եվրոպայի միջև այլընտրանքային, հուսալի և անվտանգ կապ»,- նշել է Ալիևը։