Իրանի հետ գործարքը պաշտոնապես մեկնարկել է երեկ, իսկ դրա շրջանակում նախատեսված 60-օրյա ժամկետի հետհաշվարկը սկսվել է այսօր՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:
Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Միացյալ Նահանգները ցանկանում է բարելավել հարաբերություններն Իրանի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ են գործողություններ հենց Թեհրանի կողմից:
«Իսկ եթե նրանք չվարվեն այնպես, ինչպես մենք մինչ այդ ասել էինք, ապա գործարքից ոչ մի օգուտ չեն ստանա»,- ասել է Վենսը լրագրողների հետ զրույցում։
Նա նաև հայտարարել է, որ Թեհրանը կատարում է Հորմուզի նեղուցը բացելու իր պարտավորությունները:
«Երկրորդ գիշերն անընդմեջ իրանցիները չեն գնդակոծում Հորմուզի նեղուցի նավերը։ Այս պահին նրանք կատարում են իրենց պարտավորությունները»,- ասել է Վենսը, հավելել՝ նախորդ գիշեր Հորմուզի նեղուցով անցել է 12,5 միլիոն բարել նավթ։ Սա հակամարտության մեկնարկից ի վեր ամենամեծ ծավալն է։