ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին ԱՄՆ նախագահի ավելի վաղ արած հայտարարությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:
Ուշակովը նաև տեղեկացրել է, որ Պուտինը վաղը Կազանում հանդիպում կունենա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կկարողանան ժամանել Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո: