2017 թվականի համեմատ 135 տոկոսով ավելացել են հարկային եկամուտները, հեղափոխությանը հաջորդած ութ տարում բյուջեի եկամուտները կրկնապատկվել են՝ հայտարարել է վարչապետը 2025 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության եզրափակիչ ելույթում: Նոր որակի պետություն ստեղծելու իրական հնարավորություն է ստեղծվել՝ արձանագրել է Փաշինյանը:
Վարչապետը մատնանշել է, որ հենց 2025 թվականին է հաստատվել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: 2026-ին էլ փաստը լեգիտիմություն է ստացել ու վերաարձանագրվել Հայաստանի ժողովրդի քվեարկությամբ: Փաշինյանի ձևակերպմամբ՝ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը: Այսուհետև յուրաքանչյուր տարին լինելու է հետհեղափոխական Հայաստանի լավագույն տարին՝ կարծիք է հայտնել պետության ղեկավարը:
Ամփոփելով նաև կառավարման 5 տարին և 8-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները՝ Փաշինյանը մատնացույց է արել, որ գերծանր պայմաններում երկու անգամ կարողացել են երաշխավորել քաղաքացիների կամքի արտահայտությունը: Քրեաօլիգարխիկ համակարգի արմատախիլ անելը ուղեկցվել է արտաքին ազդեցությամբ, որը կարող էր անվտանգային լուրջ սպառնալիք առաջացնել՝ ընդգծել է վարչապետն ու նշել, որ ռիսկերը չեզոքացված են:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: