Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իքսի իր էջում ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնության ձեռքբերումը:
«Բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլ երկրների կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար»,- գրված է վարչապետի Իքսի միկրոբլոգում։