ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ֆրանսիական գինու և շամպայնի համար 100% մաքսատուրք սահմանելու պատրաստակամության մասին, եթե Փարիզը չհրաժարվի ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների թվային հարկից։
«Ես խնդրեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին չհարկել ամերիկյան ընկերությունները։ Եվ եթե նրանք դա անեն, ես այլընտրանք չեմ ունենա, քան 100% մաքսատուրքեր սահմանել Ֆրանսիայից ներմուծվող բոլոր շամպայնների, բոլոր գինիների համար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը The New York Post-ին։
Թերթը նշում է, որ Թրամփի սպառնալիքները հնչել են Ֆրանսիայի Էվիան Լե Բեն քաղաքում կայանալիք G7 գագաթնաժողովի ֆոնին։
Ավելին՝ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունները հակասում են Մակրոնի գրասենյակի անցյալ շաբաթ արված հայտարարություններին, որոնցում ասվում էր, որ Վաշինգտոնն ու Փարիզը լուծել են ամերիկյան ընկերությունների հարկման վերաբերյալ տարաձայնությունները։
The New York Post-ը հաղորդում է, որ Ֆրանսիան տեխնոլոգիական ընկերությունների համար հարկ է սահմանել դեռևս 2019 թվականին։ Մասնավորապես, այն վերաբերում է ամերիկյան ընկերությունների, ինչպիսին է Amazon-ն է, տեղական եկամուտներին։