Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական KNDS և Airbus ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Այդ մասին նախարարը գրառում է կատարել իր սոցցանցում և հրապարակել տեսանյութ։