Երևան - Սևան ճանապարհի Չարենցավան համայնքի հարակից հատվածում այսօր երեկոյան կայծակի հետևանքով քանդված կամրջի հատվածում իրականացվում են ճանապարհի բացման և մաքրման աշխատանքներ, երթևեկությունը իրականացվում է մի երթևեկելի գոտիով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կմեկնարկեն կամրջի հիմնանորոգման աշխատանքները»,- գրել է նախարարը:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, ավտոմեքենաներ են վնասվել։