Հայաստանից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները կտեղափոխվեն Թուրքիայի տարածքով, կառավարության որոշմամբ հունիսի 12-ից 22-ը կբացվի «Մարգարա» անցակետը։ Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Լիբանան։ ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձինք առանց մուտքի վիզայի կարող են այցելել Հայաստան՝ մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր ժամկետով:
Ռուսաստանի կիրառած սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով պետությունը կաջակցի արտահանողներին։ Նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ կառավարության հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու առաքելության շարունակությունն է:
Նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: