«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից արգելում է Հայաստանից կարանտինային ամբողջ արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ:
Ըստ ծառայության՝ սահմանափակումը տարածվելու է ինչպես Հայաստանում արտադրված, այնպես էլ Հանրապետության տարածքից ուղարկվող ապրանքների վրա:
Նշվում է, որ այս որոշումը գործելու է, մինչև մշակվեն անվտանգության և ապրանքների հետագծելիության ապահովման հստակ մեխանիզմներ:
«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, թե, իբր, հունիսին հայկական ընկույզի, չորացրած դեղձի և լոլիկի մեջ «կապրային բզեզ» է հայտնաբերվել: Ռուսական կողմը մեղադրում է հայկական կողմին՝ ֆիտոսանիտարական ոչ բավարար հսկողություն իրականացնելու և Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի անվտանգությանը սպառնալու համար: